Engineering City - Implemented by EIF

Engineering City - Implemented by EIF

Share

The Engineering City project aims to create a vibrant innovation and technology ecosystem in Armenia for engineering community.

The Engineering City project aims to create a vibrant innovation and technology ecosystem in Armenia. It is designed for engineering companies, engineers, researchers, and students currently working or interested to work in the high-tech sector with the goal of facilitating and accelerating complex engineering solutions and tackling challenges of the 21st century. The project is a joint initiative

Photos from Engineering City - Implemented by EIF's post 26/06/2026

🇦🇲🤝🇨🇭 Հունիսի 25-ին Ցյուրիխում կայացավ «Armenia Business + Investment Dialogue: Fostering Strategic Partnerships and Market Expansion for Swiss Businesses and Entrepreneurs» միջոցառումը, որը համախմբեց Հայաստանի և Շվեյցարիայի պետական, գործարար և ներդրումային ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկկողմ տնտեսական համագործակցության, ներդրումների և ռազմավարական գործընկերությունների զարգացման հնարավորությունները։

📍 Միջոցառումը կազմակերպվել էր Switzerland Global Enterprise (S-GE)-ի, Շվեյցարիա–Հայաստան Առևտրի պալատի (Chamber of Commerce Switzerland–Armenia) և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությանկողմից։

🎤 Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանը, ով ներկայացրեց Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիական էկոհամակարգը, «Ինժեներական քաղաք» նախաձեռնությունը, դրա ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև հայ-շվեյցարական տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության հեռանկարները։

🚀 Միջոցառումը կարևոր հարթակ դարձավ Հայաստանի ինժեներական ներուժի ներկայացման, նոր գործարար կապերի ձևավորման և միջազգային համագործակցության ընդլայնման համար։

-
🇦🇲🤝🇨🇭 On June 25, the "Armenia Business + Investment Dialogue: Fostering Strategic Partnerships and Market Expansion for Swiss Businesses and Entrepreneurs" took place in Zurich, bringing together representatives from the public, business, and investment sectors of Armenia and Switzerland to discuss opportunities for strengthening bilateral economic cooperation, attracting investment, and fostering strategic partnerships.

📍 The event was organized by Switzerland Global Enterprise (S-GE), the Chamber of Commerce Switzerland–Armenia, and the Embassy of Switzerland in Armenia.

🎤 Among the speakers was Marina Minasyan, Project Manager at the Enterprise Incubator Foundation (EIF), who presented Armenia's engineering and high-tech ecosystem, introduced the Engineering City - Implemented by EIF initiative and the opportunities it offers, and highlighted the prospects for Armenian–Swiss technological and investment cooperation.

🚀 The event served as an important platform for showcasing Armenia's engineering potential, fostering new business connections, and expanding international cooperation.

25/06/2026

🌠Ինժեներական քաղաքը գիշերով

22/06/2026

🚀 Պատրաստվե՛ք տարվա ամենամեծ ինժեներական իրադարձությանը։

📅 Հոկտեմբերի 2-4-ը կկայանա «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը (AEW 2026)՝ միավորելով ճարտարագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին, ուսանողներին և ոլորտի առաջատարներին։

🤖 Միջոցառումների շարքի այս տարվա խորագիրն է՝ «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունը իրական աշխարհում»:

AEW 2026-ի ընթացքում ոլորտի ներկայացուցիչներն ու բանախոսները կանդրադառնան այն հարցին, թե ինչպես է արհեստական բանականությունը դուրս գալիս թվային միջավայրից և դառնում իրական աշխարհի համակարգերի անբաժանելի մաս՝ միավորելով ալգորիթմները, սենսորները, էլեկտրոնիկան, ռոբոտատեխնիկան, ներկառուցված համակարգերը, արտադրությունն ու ճարտարագիտական նորարարությունը։

📍 Ամրագրե՛ք հոկտեմբերի 2-4-ը ձեր օրացույցում և հետևե՛ք մեր էջին՝ AEW 2026-ի ծրագրի, բանախոսների և միջոցառումների մասին առաջիկա հայտարարությունները բաց չթողնելու համար։

🔗 Գրանցման հղումը՝ https://bit.ly/4xNz4I0

-

🚀 Get ready for Armenia’s largest engineering event of the year.

📅 Armenia Engineering Week 2026 (AEW 2026) will take place on October 2–4, bringing together engineers, technology companies, researchers, students, and industry leaders.

🤖 This year’s theme is Physical AI: Engineering Intelligence for the Real World.
As AI moves beyond digital environments into physical systems, AEW 2026 will explore how algorithms, sensors, electronics, robotics, embedded systems, manufacturing, and engineering innovation come together to create intelligent real-world solutions.

📍 Save the date and follow our page for upcoming announcements on the program, speakers, and special events.

🔗 Register here: https://bit.ly/4xNz4I0

Photos from Engineering City - Implemented by EIF's post 22/06/2026

🎙️ «Մարդիկ Ինժեներական քաղաքում» շարքը՝ Գալուստ Ավետյանի հետ։

19/06/2026

📢 Մեկնարկել է «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելությունը։

🚀 Բաց մի՛ թող ծրագրի տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու հնարավորությունը, որը տեղի կունենա հունիսի 20-ին, ժամը 12:00-ին, Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի շենքում։

ℹ️ Տեղեկատվական հանդիպման ընթացքում կներկայացվեն ծրագրի նպատակները, ուսումնական գործընթացը, ընդունելության պայմանները, ինչպես նաև ավիատիեզերական ոլորտում մասնագիտական զարգացման և կարիերայի հնարավորությունները։

📍«Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (International Scientific-Educational Center of NAS RA), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) և Ինժեներական ասոցիացիայի կողմից՝ Ինժեներական քաղաքում (Engineering City - Implemented by EIF)։

🎓 Ծրագիրը համատեղում է ակադեմիական կրթությունը, ժամանակակից ինժեներական մոտեցումները և գործնական փորձը՝ հնարավորություն տալով ներգրավվել իրական հետազոտական և ինժեներական նախագծերում։

👨‍🏫 Տեղեկատվական հանդիպման ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալու ծրագրին, դասախոսական կազմին և ստանալու պատասխաններ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։

📅 Հունիսի 20
🕛 Ժամը՝ 12:00
📍 Վայրը՝ Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր (ք․ Երևան, Բագրևանդի փ․ 52/26)
📞՝ +374 94 466 224
🔗Տեղեկատվական հանդիպամանը մասնակցության համար լրացրեք հայտաձևը՝ https://forms.gle/iY1EQqgutbp4wGjS9

Photos from Engineering City - Implemented by EIF's post 18/06/2026

🚀 Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը շարունակում է համախմբել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը նպաստող առաջատար կազմակերպությունների, որոնք իրենց փորձով և մասնագիտական գիտելիքով աջակցում են ոլորտի ընկերությունների աճին։

📊 Ներկայացնում ենք մեզ միացած ևս մեկ ընկերություն՝ Step Consulting -ը, որն ավելի քան 13 տարի մատուցում է հաշվապահական, հարկային, իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տեխնոլոգիական ոլորտին:

🤝 STEP Consulting-ի թիմի համոզմամբ՝ Ինժեներական քաղաքում ներկայությունը հնարավորություն է ավելի սերտ համագործակցել տեխնոլոգիական համայնքի հետ, անմիջական կապի մեջ լինել ոլորտի ներկայացուցիչների հետ և նպաստել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝ տրամադրելով մասնագիտացված խորհրդատվություն ու աջակցություն։

📍Դուք կարող եք դառնալ բարձր տեխնոլոգիական և ինժեներական մեծ համայնքի անբաժանելի մասը՝ ունենալով Ձեր գրասենյակային կամ co-working տարածքը Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորում:

🔗 Մանրամասներ՝ https://ht-accelerator.eif.am/
📞 +374 11 21 97 97

-

🚀 The High-Tech Accelerator of Engineering City continues to bring together leading organizations that contribute to the growth of the technology sector, supporting companies with their expertise and professional knowledge.

📊 We are pleased to introduce another company that has joined our community — STEP Consulting, which has been providing accounting, tax, legal, and business consulting services for more than 13 years, with a particular focus on the technology sector.

🤝 According to the STEP Consulting team, being present in Engineering City creates opportunities for closer collaboration with the technology community, direct engagement with industry stakeholders, and meaningful contributions to the sector’s development through specialized consulting and professional support.

📍 You too can become an integral part of Armenia’s growing high-tech and engineering community by establishing your office or co-working space at the High-Tech Accelerator of Engineering City.

🔗 Learn more: https://ht-accelerator.eif.am/
📞 +374 11 21 97 97

Photos from ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն's post 17/06/2026

Հունիսի 16-ին Ինժեներական քաղաքում կայացավ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հանդիպումը պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ նախարարությունում Microsoft 365 փաթեթի ներդրման փորձնական ծրագրի արդյունքների շուրջ:

Photos from Engineering City - Implemented by EIF's post 17/06/2026

🎓 Օրերս ավարտին մոտեցավ Ինժեներական քաղաքում գործող DigiCore կենտրոնի կողմից կազմակերպված ևս մեկ դասընթաց՝ նախատեսված միջին և ավագ դպրոցական տարիքային խմբերի համար։

🤖Դասընթացի մասնակիցները ծանոթացան ծրագրային ապահովման ճարտարագիտության (Software Engineering), ապարատային ճարտարագիտության (Hardware Engineering), ռոբոտաշինության, ներկառուցված համակարգերի, արհեստական բանականության և ինժեներական մտածողության հիմունքներին։

🚀 Ավարտական ներկայացումների ընթացքում նրանք ցուցադրեցին իրենց նախագծերը, պատմեցին դրանց աշխատանքի սկզբունքների մասին և ցուցադրեցին ուսուցման ընթացքում ձեռք բերած գիտելիքների, ստեղծարարության և թիմային աշխատանքի գործնական արդյունքները։

👏 Միջոցառումը հնարավորություն տվեց երիտասարդներին ներկայացնել իրենց աշխատանքը մասնագետներին և Ինժեներական քաղաքի համայնքի անդամներին, ստանալ արձագանք և կիսվել ծրագրի ընթացքում ստեղծած արդյունքներով։



🎓 Recently, another educational program organized by DigiCore Technologies came to a successful conclusion at Engineering City. The course was designed for middle and high school students eager to explore the world of technology and engineering.

🤖 Throughout the program, participants gained foundational knowledge in Software Engineering, Hardware Engineering, Robotics, Embedded Systems, Artificial Intelligence, and Engineering Thinking.

🚀 During the final presentations, students showcased their projects, explained the principles behind their work, and demonstrated the practical outcomes of the knowledge, creativity, and teamwork they developed throughout the course.

👏 The event provided young participants with an opportunity to present their work to industry professionals and members of the Engineering City community, receive valuable feedback, and share the results they achieved during the program.

Photos from Engineering City - Implemented by EIF's post 16/06/2026

🎉 «ԱՐԻԴԵՍ» ՍՊԸ-ն ստացել է Ինժեներական քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ և միացել համայնքին՝ նպաստելով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, ինժեներական մտքի և նորարարության զարգացմանը։ 🚀

🏢 Այսօր Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորում կայացավ «Ինժեներական քաղաքի» ստեղծման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ձևավորված հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեց «ԱՐԻԴԵՍ» ՍՊԸ-ի հայտը՝ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու վերաբերյալ։

🔬 Նիստի ընթացքում ներկայացվեց ընկերության գործունեությունը։ «ԱՐԻԴԵՍ» ՍՊԸ-ն իրականացնում է չափիչ սարքավորումների, ինչպես նաև բժշկական սարքավորումների և պարագաների նախագծում և արտադրություն։

✅ Քննարկման և քվեարկության արդյունքում հաստատվեց ընկերության հայտը։

👏Շնորհավորում ենք մեր արդեն 17-րդ ռեզիդենտին՝ «ԱՐԻԴԵՍ» ՍՊԸ-ին և մաղթում արդյունավետ գործունեություն Ինժեներական քաղաքի այս բացառիկ էկոհամակարգում։

-

🎉 ARIDES LLC has obtained resident status in Engineering City and joined its community, contributing to the development of high technologies, engineering excellence, and innovation in Armenia. 🚀

🏢 Today, a regular session of the Certification Commission established by the Government of the Republic of Armenia for the creation of Engineering City was held at the High-Tech Accelerator of Engineering City. During the session, the application of “ARIDES” LLC for resident status was reviewed.

🔬 During the meeting, the company presented its activities. “ARIDES” LLC specializes in the design and manufacturing of measuring instruments, as well as medical devices and equipment.

✅ Following the discussion and voting process, the company’s application was officially approved.

👏 We congratulate our already 17th resident, ARIDES LLC, and wish them effective and successful operations within this unique ecosystem of Engineering City.

16/06/2026

Միացե՛ք «Համակարգչային գրագիտություն մեծահասակների համար» անվճար դասընթացին և սովորե՛ք այն ամենը, ինչ անհրաժեշտ է առօրյայում ավելի վստահ ու անկախ լինելու համար։

✅ Համակարգչի և համացանցի հիմունքներ
✅ Google, YouTube, սոցիալական ցանցեր
✅ Word և Excel
✅ Էլեկտրոնային փոստ
✅ Անվտանգություն համացանցում և մեդիագրագիտություն

⏳ Տևողությունը՝ 1.5 ամիս, լսարանային ձևաչափով:
📍 Վայրը՝ Ինժեներական քաղաքի Բարձր-տեխնոլոգիական աքսելերատոր
(ք. Երևան, Բագրևանդի 52/26)
🖇️ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ https://forms.gle/YgbGXy32pJTnizdJ7

Want your business to be the top-listed Equipment Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address

Bagrevand Street, 52/16
Yerevan
0062