MD_Mkhitaryan

MD_Mkhitaryan

Share

Photos from MD_Mkhitaryan's post 01/06/2026

Սովորեցնել նրանց լինել ուժեղ, համարձակ ու անկոտրում, պաշտպանել նրանց ու պաշտպանվելու հմտություններ ուսուցանել։

Բացատրել նրանց, որ պետք է խոսել, բարձրաձայնել ու կարծիք արտահայտել, երբ հարկավոր է լսված լինել ու լռել, երբ այլևս ավելորդ է։

Տալ նրանց լիքը սեր, հոգատարություն ու խնամք, ապա սովորեցնել նույն կերպ վարվել մերձավորների հետ։

Թույլ տալ նրանց արտահայտել զգացմունքները, որովհետև կյանքն էդպես ավելի կենդանի է ու գունավոր ու, միաժամանակ, սովորեցնել զսպվածություն, երբ արդեն չափից շատ է։

Սովորեցնել նրանց ապրել, բայց երբեք չխոչընդոտել մեր իսկ պատկերացումների ու սահմանների մեջ։

Ու, վերջապես, սովորեցնել նրանց առողջ լինել էն գիտակցումով, որ միայն ինքդ ես պատասխանատու մարմնիդ ու հոգուդ լիարժեք առողջության համար։

Այս է մեր՝ ծնողներիս, մանկաբույժներիս ու հասարակության դերը առողջ ու ուժեղ սերունդ մեծացնելու հարցում ու թող շնորհավոր լինի երեխաների պաշտպանության միջազգային օրը🎈

30/05/2026

Ռուսաստան, Հայաստան, թե ԱՄՆ... Լոկացիան էական չէ, էական է կարդալ, շատ կարդալ ու հիշել👇🏻

⚠️40 օրական երեխան (և առհասարակ մինչև 6 ամսական հասակը) չպետք է ընդունի որևէ այլ տեսակի հեղուկ բացի կրծքի կաթը կամ կաթնախառնուրդը🤱🏻👩🏻‍🍼։

Ինչ վերաբերում է գազիկների (կոլիկաների) համար նախատեսված կաթիլներին👇🏻.

⚠️Դրանք չունեն որևէ ապացուցված արդյունավետություն և հիմնականում օգնում են ծնողների հոգու հանգստությանը🤭

Սիրով ձեր՝ ապացուցահեն բժշկությամբ զբաղվող մանկաբույժ Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻‍⚕️

Photos from MD_Mkhitaryan's post 25/05/2026

Լինել մանկական գաստրոէնտերոլոգների համաշխարհային խոշորագույն կազմակերպության (ESPGHAN) ամառային դպրոց ընդունված 40 մասնակիցներից մեկը, 4 օր շարունակ կրթվել, լցվել, աճել ու բարձրանալ, որ շարունակեմ փոխանցել, բուժել, ամոքել ու հույս տալ...

Էնքա~ն երախտապարտ եմ էս հնարավորության համար դպրոցի եվրոպական կազմակերպիչներին ու ինձ աջակցող բոլոր-բոլորին, և իհարկե Ձեզ ու մասնավորապես Ձեզ, որ շարունակում եք կողքիս մնալ ու սատարել🤗

Ուզում էի ասել՝ ես վերադարձել եմ 🥰
Սիրով ձեր՝ արդեն մի փոքր էլ գաստրոէնտերոլոգ- մանկաբույժ Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻‍⚕️

15/05/2026

Ծովափնյա հանգստից վերադառնալիս ինքնաթիռում մի մայրիկի հետ ծանոթացա ու էն հարցիս, թե ո՞նց անցավ իրենց հանգիստը, գոհ ե՞ն արդյոք, մի խորը հոգոց արձակեց ու ասաց. «Էս հանգստից հետո ինձ միանշանակ հանգիստա հարկավոր»...

Ուզում եմ էս գրառումը նվիրել բալիկների հետ ճամփորդող հերոս ծնողներին, մասնավորապես՝ մայրիկներին, մասնավորապես՝ մինչև 2տ երեխաների։
Դուք ամենից համբերատար մարդիկ եք էս աշխարհում🤗։

Անկախ նրանից ծովում եք, Դիլիջանում, թե գյուղում, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում... Ողջ օրը վազել հոլի պես պտտվող ու հոգիդ հանող մարդուկի ետևից, անհանգստանալ ռեժիմի փոփոխման, խախտված սննդակարգի ու քնի համար, անդադար հրաժարվել բոլոր «լավամարդ» մարդկանց առաջարկած կոնֆետներից ու անվերջ լսել՝ ինչ լավա երեխաներին էլ եք բերել, գոնե մի քիչ կհանգստանան...
Բայց
Եկեք մի բան էլ ասեմ. ես ձեզ գրկում եմ՝ հավատացնելով, որ միշտ չի էդպես լինելու, որ մեծանում են, խելոքանում, ինքնուրույնանում, սկսում առանց ձեզ որոշումներ կայացնել ու գործողություններ կատարել, ու մեկ էլ գիտակցում ես, որ կարոտում ես էն անվերջ շարժման մեջ գտնվող սնդիկին, ում խոստացել էիր այլևս չտանել էտ անհանգիստ հանգստին 🙂🙃։

Դե պատմեք տեսնեմ՝ դուք ո՞նց եք հանգստացել կամ հանգստանում ձեր փոքրիկ մոնստրիկների հետ, արժե՞ր, թե՞ մեկ էլ 18տ-ից հետո կվերադառնաք )

Հ.Գ. Ու հա, նշված վերնագիրը զուտ խայծ էր, որ վրդովվեք, բարկանաք ու կարդաք միտքս մինչև վերջ🫠, հուսամ էստեղ հասնողներ եղել են🤭👀։

Սիրով ձեր՝ ահավոր համբերատար մանկաբույժ Աննա Արծրունու Մխիթարյան👩🏻‍⚕️

Photos from MD_Mkhitaryan's post 10/05/2026

Էս մի քանի հրաշք նկարներն էլ եմ ուզում թողնել էջում. էն չարաճճի ու մինչև հոգու խորք ներթափանցող ժպիտն ու հայացքը, հաջորդ նկարի դերասանական ձիրքն ու հմայքն ու երրորդի՝ Լունային, ուղղակի Լունային, հազարավոր բառերի փոխարեն 🩷🤍

Photos from MD_Mkhitaryan's post 10/05/2026

Չէ, մենք բոլորովին չենք սպասում, թե պիտի բժշկի ուղին ընտրես ծնողներիդ նմանվելու համար ու ոչ էլ հատուկ նպաստելու ենք դրա ընտրությանը (նկարների միտքը պատահական էր, խաղից ծնված), այլ՝ սատարելու ենք քեզ քո բոլոր ընտրություններում, փորձառություններում, որ կնախընտրես անցնել, դասերում, որ պիտի քաղես...
Լինելու ենք կողքիդ գիշեր, թե ցերեկ, ուրախության, թե տխրության մեջ, թիկունքումդ, ապահով, անվտանգ, տաքուկ, որ իմանաս՝ մաման ու պապան սարեր շուռ կտան քեզ համար, որ վստահ լինես՝ բժիշկ, մատնահարդար, օդաչու, թե փիլիսոփա, ազատ ես ընտրել, բացահայտել, գուցե՝ մի տեղ հիասթափվել, մտքափոխվել, ապա՝ նորից փորձել, միայն թե առաջ, միշտ առաջ գնալ ու կյանքին հաղթել...

1200գ միսիկից ստեղծված մեր ուժեղ ու լուսավոր արարած, մեր յուրահատուկ ու եզակի, մեր հոգին հանող ու միաժամանակ ջերմացնող աղջիկ, թող շնորհավոր լինի տարեդարձդ🎂

Շարունակիր փայլել ու շողալ, մեր լուսին Լունա 🌙

Photos from MD_Mkhitaryan's post 09/05/2026

Գիտե՞ս մամ՝ եղբորս հետ հաճախ էինք զարմանում հեռակառավարման վահանակից (պուլտից) օգտվելու էն քո պարզագույն անկարողության վրա կամ վախերիդ, որ հանգստի ժամանակ մեքենան մեզ դեպի նավ տանելու փոխարեն պիտի տանի շնաձկներին բաժին դառնալու, ու, միաժամանակ, էն քո պարզ կարողության վրա լինելու միշտ ուժեղ, զգոն, հասցնելու ամենը, լինելու ամենուր, բոլորին անմնացորդ օգնելու, սովորեցնելու, սատար կանգնելու...

Գիտե՞ս մամ՝ երազում եմ ու վստահ եմ քեզ պես ենք լինելու ու կանք ես ու թոռնուհիդ՝ Լունան. անկոտրում, պայքարող, պատեր քանդող, դժվարությամբ, բայց ուզածիդ հասնող, որովհետև ինչ էլ անենք՝ գենետիկան հզոր ուժա )

Ու գիտե՞ս մամ՝ քեզ պետքա ընդամենը նույն ուժգնությամբ շարունակել առողջ լինել, մեր բոլոր ապագա հաղթանակներին ականատես լինելու ու մեզանով հպարտանալու համար, էնպես ոնց մենք ենք քեզանով հպարտացել ու շարունակում անել դա ամեն օր։

Ու գիտե՞ս մամ՝ տարեցտարի գրվող էս խոսքերս սոցցանցերի մարդկանց զարմացնելու կամ հուզելու համար չեն, այլ քո, որովհետև գիտեմ՝ կարդալու ես, հուզվես, ժպտաս, արցունքներդ սրբես ու հանգիստ խղճով իմանաս, որ քեզ մոտ ստացվելա, որ կյանքում հաջողել ես ու մենք՝ քո երեխաները, շարունակելու ենք քո իսկ ոգով առաջ գնալ🤗

Սիրում ենք քեզ մա~մ, թող շնորհավոր լինի սիրուն տարեդարձդ🥰

30/04/2026

Պատահական հանդիպեցի այս նկարին համացանցում ու մի տեսակ «վատ զգացի», երևի, ոչ նրա համար, որ ինքս չեմ կարողացել կրծքով կերակրել, կարողացել եմ, էն էլ ո~նց, էն էլ ի~նչ գնով, էն էլ 1 տարի շարունակ, այլ նրա համար, որ ինձ մի պահ փորձեցի զգալ կաթնախառնուրդով կերակրած մոր դերում ու նեղվեցի...

Ինչ եմ ուզում ասել. որքան էլ պնդենք ու պայքարենք ԿԿ-ի համար, վատաբանենք ու փնովենք ԿԽ-ին, դուք ձեզ՝ ԿԽ-ով կերակրած մայրիկներ ջան, բոլորովին վատ չզգաք ու թույլ չտաք մեղքի զգացումին վերադառնալ ու նորից բույն դնել ձեր հոգում...

Գուցե էդպես ստացվեց, գուցե խանգարեցին, գուցե չուզեցիք, գուցե ուղղակի անփորձ էիք ու անտեղյակ ու հենց էդպես էլ սկսվեց ձեր ԿԽ ուղին... բայց իմացեք, որ ինչ ուղով էլ գնայիք, կարևորը առողջ ու երջանիկ փոքրիկ ու նրա՝ անհոգ ու բավարարված մայրիկ ունենալն է ու չկա ավելի բացարձակ ճշմարտություն!

Մնացածը կարևոր չեն, մանրուքներ են, անցողիկ...

Դե կիսվեք տեսնեմ՝ ԿԿ, թե՞ ԿԽ եք եղել կամ հիմա եք, ունեցե՞լ եք երբևէ մեղքի զգացում այդ մասով։

Սիրով ձեր՝ երբեք չքննադատող մանկաբույժ
Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻‍⚕️

Photos from MD_Mkhitaryan's post 22/04/2026

Կարծում եմ՝ սա անվերջ պետք է կրկնել, որ մտապահենք, վերհիշենք ու էլ երբեք չմոռանանք!

Թերթելով նկարը կտեսնես ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի կողմից առաջարկված անվտանգ էկրանային ժամանակի պահպանման կանոնները։ Նույնը թողնում եմ ստորև հայերեն լեզվով 🙂🙃👇🏻։

Եվ այսպես՝
⛔️Մինչև 18 ամսականը՝ առհասարակ ոչ մի էկրան (բացառություն են կազմում վիդեոզանգերը հեռվում բնակվող ծանոթ-բարեկամների հետ, դա էլ՝ մի պահ)
⛔️18ամս-2տ՝ դիտել միասին, շատ կարճատև ու միայն ուսուցողական կոնտենտի հոլովակներ (օրինակ՝ զուգարանային վարժանքների կամ ձեռքերի հիգիենայի պահպանման մասին)։ Ի դեպ՝ չթողնել երեխային մենակ էկրանի առջև!
⛔️2տ-5տ՝ մինչև 1ժ ողջ օրվա կտրվածքով! Կրկին՝ դիտել միասին՝ քննարկելով տեսածը։
⛔️>6տ՝ պայմանավորվեք երեխայի հետ էկրանների կիրառման ժամաքանակի մասին էնպես, որ դա չազդի նրա դասապատրաստումների, քնի և առհասարակ վարքագծի վրա։

Ու հիշեք՝ էկրանը երեխայից խլելը հարցի լուծում չէ, փոխարենը պետք է առաջարկվի այլընտրանք (օրինակ՝ բակում միասին գնդակ խաղալ, զբոսնել կամ գիրք կարդալ)։

⚠️Դիտեք ձեր երեխաների հետ միայն որակյալը, ուսուցողականն ու անվտանգը։

🧚🏻Ի դեպ՝ Highlight-ի «Մուլտեր» բաժնում ունեմ պահպանված հրաշալի տարբերակներ ձեր փոքրիկների հետ դիտելու համար )

Դե կիսվեք տեսնեմ՝ ի՞նչ են դիտում ձեր երեխաները, օրական քանի ժամ ու ո՞ր տարիքից սկսած👇🏻։

Սիրով ձեր՝ էկրանային ժամանակի կանոններին դժվարությամբ հետևող մանկաբույժ Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻‍⚕️🤭

09/04/2026

Ուղղակի ուզեցի թողնել այս խոսքերն էջում, որ վերջապես հասկանանք ու դադարենք լինել այնքա~ն գրքային, այնքան ճիշտ ու «գիտակ», այնքան «լավ մամա»...

Խաղացեք, վազվզեք, թափեք, որ հետո հավաքեք միասին ու վայելեք ամեն մի պահը, որովհետև սայա մնում ու սայա կարևոր, մնացածը չնչին մանրուքներ են...

Գրկեցի բոլորիդ 🤗🥰

Կիսվեք տեսնեմ՝ էլ ո՞վա փորձել կամ փորձում իմ պես «գրքային մամա» լինել, ստացվումա՞ )

Սիրով ձեր՝ բոլորովին ոչ իդեալական մամա ու մանկաբույժ. Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻‍⚕️

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Yerevan