CINCO
CINCO-ն ոչ պաշտոնական բժշկական ակումբ է նախատեսված բժիշկ?
10/10/2021
Վերջապես🔰
Հոկտեմբերի 12-ին, ժամը 16։00-ին ԵՊԲՀ 4-րդ լսարանում տեղի կունենա 7-րդ CINCO-ն։
Թեման՝ ԿԱՐԴԻՈՄԻՈՊԱԹԻԱՆԵՐ
Հանդիպման սկզբում տեղի կունենա ինտերակտիվ կլինիկական դեպքի քննարկում, այնուհետև սրտաբան Անի Ռափյանը կներկայացնի կարդիմիոպաթիաներ թեման, իսկ սուրճի ընդմիջումից հետո տեղի կունենա մրցույթ՝ Mentimeter-ի օգնությամբ։ Ինչպես միշտ հաղթողները կստանան գրքեր՝ համալսարանի կողմից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հանդիպմանը պարտադիր է լինել դիմակով։
02/10/2021
🌡Medical English: 𝐁𝐎𝐍𝐄𝐒🦴
🔰Some common English names for bones⬇️
🔰Fractures
A fracture is a break in a bone. Some of the different types of fracture⬇️
🔹Open - There is a break in the skin.
🔹Greenstick - The bone is bent. It occurs mainly in children.
🔹Displaced - The broken pieces are separated.
🔹Comminuted - The bone is broken into sevear pieces.
🔹Impacted - The broken pieces are pushed together.
🔸A pathological fracture is fracture in a diseased bone. A fatigue or stress fracture is due to repeated minor trauma, for example lng-distance marching or running.
🔰Treatment of fractures (🔸Թարգմանեք մուգ բառերը)
When the fragments of a broken bone heal and join together, they 𝘂𝗻𝗶𝘁𝗲. 𝗨𝗻𝗶𝗼𝗻 may be 𝗽𝗿𝗼𝗺𝗼𝘁𝗲𝗱 or helped, by 𝗿𝗲𝗱𝘂𝗰𝗶𝗻𝗴 the fracture - replacing the fragments in their anatomical position if they are displaced. After reduction, excessive movement of the broken bone is prevented by 𝗳𝗶𝘅𝗮𝘁𝗶𝗼𝗻 - either external, for example a 𝘀𝗹𝗽𝗶𝗻𝘁 or a 𝗽𝗹𝗮𝘀𝘁𝗲𝗿 𝗼𝗳 𝗣𝗮𝗿𝗶𝘀 𝗰𝗮𝘀𝘁, or internal, for example a 𝗽𝗶𝗻 or a 𝗽𝗹𝗮𝘁𝗲 𝗮𝗻𝗱 𝘀𝗰𝗿𝗲𝘄𝘀. A displaced fracture which is not reduced may result in 𝗺𝗮𝗹𝘂𝗻𝗶𝗼𝗻 - incomplete or incorrect union.
27/09/2020
🔰Երակային արյունահոսությունների դադարեցման մեթոդներ🔰
Методы остановки венозного кровотечения В этом видео мы расскажем Вам о неотложной помощи при венозном кровотечении. Как определить венозное кровотечение? Что необходимо сделать, чтобы помочь постр...
27/09/2020
🔰Բաց կոտրվածքի ժամանակ ցուցաբերվող օգնության ալգորիթմ
Алгоритм оказания помощи при открытом переломе В данном видео мы разберем алгоритм оказания помощи при открытом переломе. В качестве примера мы продемонстрируем этапы неотложной помощи при открытом перело...
27/09/2020
‼️Հաշվի առնելով ռազմական դրությունը, անհրաժեշտ է, որպեսզի բոլորս վերհիշենք տրավմաների ժամանակ առաջին բուժօգնություն ցուցաբերելու մեր գիտելիքները։
🔰Անհետաձգելի բուժօգնությունը կրծքավանդակի հրազենային վնասվածքի ժամանակ
Неотложная помощь при огнестрельном ранении грудной клетки В этом видео мы расскажем Вам о неотложном помощи при огнестрельном ранении в грудь. Как оказать помощь? Чем опасно огнестрельное ранение? Это и много другое...
20/09/2020
✅Դեղեր, որ պետք է իմանալ💉💊
🔰Ստատիններն անչափ կարևոր դեղորայքային խումբ են, որոնք նվազեցնում են օրգանիզմում լիպիդների մակարդակը և նվազեցնում սիրտանոթային այնպիսի բարդությունների առաջացման հավանականությունը, նչպիսիք են․
🔸ինսուլտը,
🔹սրտամկանի ինֆարկտը,
🔸ծայրամասային անոթային հիվանդությունները։
🔰Այս խմբի հիմնական ներկայացուցիչներն են
• Ատորվաստատինը
• Ռոսուվաստատինը
• Սիմվաստատինը
• Պրավաստատինը
• Լովաստատինը
🔰Ստատիների ազդեցության մեխանիզմի հիմքում ընկած է լյարդում խոլեստերոլի կենսասինթեզի ընկճումը: Ունենալով կառուցվածքային նմանություն ՀՄԳ-CoA-ի (β-հիդրօքսի β-մեթիլգլուտարիլ-CoA) հետ` ստատինները մրցակցային մեխանիզմով կապվում են խոլեստերոլի սինթեզի հանգույցային ֆերմենտի՝ ՀՄԳ-CoA-ռեդուկտազի հետ, ինչի արդյունքում լյարդում խաթարվում է խոլեստերոլի սինթեզը:
🔰Լյարդը, չկարողանալով սինթեզել իրեն անհրաժեշտ խոլեստերոլը, սկսում է այն «կլանել» հյուսվածքներից:
🔰Հեպատոցիտները ուժեղացնում են իրենց մակերեսին ՑԽԼ ռեցեպտորների էքսպրեսիան, որի արդյունքում մեծանում է խոլեստերոլով հարուստ ՑԽԼ-ի կլանումը՝ հանգեցնելով արյան մեջ խոլոստերոլի մակարդակի նվազմանը:
🔰ՑԽԼ ռեցեպտորների քանակի շատացումը որոշ չափով նպաստում է նաև ՇՑԽԼ-ի ռեցեպտոր-կախյալ Էնդոցիտոզին, ինչը հանգեցնում է արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի որոշակի իջեցմանը:
🔰Խոլեստերոլի մատակարարումը ծայրամասային հյուսվածքներից դեպի լյարդ մեծացնելու նպատակով հեպատոցիտներում խթանվում է նաև ԲԽԼ-ի արտադրությունը:
🔰Այսպիսով ստատինները հանգեցնում են
🔹 ՑԽԼ քանակի արտահայտված իջեցման
🔸 ԲԽԼ քանակի արտահայտված բարձրացման
🔹 Արյան մեջ խոլեստերոլի քանակի արտահայտված իջեցման 🔸 ՇՑԽԼ-ի և տրիգլիցերիդների քանակի չափավոր նվազման
⚠️Ստատինները կենսաձևափոխվում են լյարդում ցիտոքրոմ p450 ֆերմենտի մասնակցությամբ, ուստի պետք է խուսափել ստատինները զուգակցել նույն ֆերմենտով կենսաձևափոխվող դեղորայքի հետ :
⚠️Կողմնակի էֆեկտներ
• աղեստամոքսային խանգարումներ
• ցան
• մկանային ցավեր
• հեպատոտոքսիկ ազդեցություն (հատկապես այն անձանց մոտ, ովքեր ունեն լյարդի որևէ հիվանդություն) հազվադեպ բարդություն
• տերատոգեն ազդեցություն, ուստի հակացուցված է ընդունումը հղիության ընթացքում:
by Rubina Manukian
20/09/2020
✅Կրանիոֆարինգիոմա
🔰Բարորակ էպիթելոիդ ուռուցք է, որն առաջանում է Ռատկեի գրպանիկի մնացորդներից՝ ձագարի ցողունի և հիպոֆիզի միացման տեղում: Չափերը հասնում են 3-4սմ-ի։
🔰Սովորաբար ուռուցքը տեղակայվում է թրքական թամբի վերևում՝ ճնշելով և բարձրացնելով տեսողական խաչվածքը և տարածվելով դեպի երրորդ փորոք: Ավելի հազվադեպ կրանիոֆարինգիոման սուբդիաֆրագմատիկ է, այսինքն՝ թամբի ներսում, որտեղ այն ճնշում է հիպոֆիզը և քայքայում թամբի պատի մի մասը:
🔰Ուռուցքը օվալ կամ բլթակավոր է, կառուցվածքը ՝ հարթ: Ցիստի պատը և ուռուցքի պինդ մասերը էպիթելային բջիջների լարերից են կազմված, որոնք բաժանված են աստղաձև ցանցով: Ուռուցքը մասնակիորեն կալցիֆիկացվում է։
⚠️Սիմպտոմները հաճախ երկարատև են և մեղմ:
🔰Երեխաների դեպքում ամենահաճախակի ախտանիշներն են․
🔹տեսողության կորուստը
🔸ոչ-շաքարային դիաբետը
🔹մտավոր և ֆիզիկական զարգացման դանդաղումը
🔸գլխացավերը
🔹փսխումը:
🔰Տեսողական ախտանիշներից կարող են դիտվել․
🔹աղոտ տեսողություն,
🔸տեսողական նյարդի ատրոֆիա,
🔹խաչվածքային դաշտերի դեֆեկտներ,
տեսողական պտկիկի այտուց:
🔰Մեծահասակների մոտ ամենահաճախադեպ ախտանիշներն են․
🔹ամենորեան,
🔸ցածր լիբիդոն,
🔹ոտքերի սպաստիկությունը,
🔸գլխացավն՝ առանց պապիլեդեմայի,
🔹վատացող տեսողությունը:
🔰Հաճախ թմրածությունը, ակնային պարալիզը, ոչ-շաքարային դիաբետը, ջերմակարգավորման խանգարումները (հիպոթալամուսի ներգրավում) ի հայտ են գալիս ուշ շրջանում:
🔰Ցիստի հանկարծակի պատռումը կարող է բերել ծանր ասեպտիկ մենինգիտի:
⚠️Ախտորոշում
Հետազոտման մեթոդներից ամենաինֆորմատիվը ՄՌՇ հետազոտությունն է:
Կրանիոֆարինգիոմայի տարբերակիչ ախտորոշման համար կարևորագույն նշանը կալցիֆիկատների առկայությունն է։
⚠️Բուժում
Ժամանակակից միկրովիրաբուժական տեխնիկաները՝ զուգակցված կորտիկոստերոիդների կիրառմամբ վիրահատություններից առաջ և հետո, ինչպես նաև ջրային բալանսի և մարմնի ջերմաստիճանի հսկողությունը թույլ են տալիս ուռուցքի լրիվ կամ մասնակի հեռացում իրականացնել: Փոքր չափի ուռուցքների դեպքում կիրառվում է տրանսսֆենոիդալ մուտքը, մինչդեռ մեծ ուռուցքների դեպքում ցուցված է կրանիոտոմիա:
by Ella Baghdasaryan
19/09/2020
✅Բազմակի էնդոկրին նեոպլազիաները (MEN) ժառանգական հիվանդությունների խումբ են, որոնք հանգեցնում էնդոկրին գեղձրում ուռուցքային աճի և տարբեր հորմոնների գերարտադրության։
🔰Գոյություն ունի MEN-ի 3 տեսակ․
⚠️Տիպ 1 MEN- առաջանում է MEN1 գենի մուտացիայի հետևանքով և բնութագրվում է 3P-երով՝
🔹Պարաթիրոիդ ադենոմաներ
🔸Պանկրեասի ուռուցքներ (ինսուլինոմամեր, VIP-ոմաներ, գլյուկագոնոմաներ, ինչպես նաև գաստրինոմաներ, որոնք առաջացնում են Զոլինգեր-Էլիսոնի սինդրոմ)
🔹Պիտուիտար ուռուցքներ, որոնք հաճախ արտադրում են պրոլակտին կամ աճի հորմոն
⚠️Տիպ 2 MEN-Առաջանում է RET գենի մուտացիայի հետևանքով
MEN2A-բնութագրվում է 2P-երով․
🔹Ֆեոքրոմոցիտոմիա (pheochromocytoma)
🔸Պարաթիրոիդ հիպերպլազիա
Բացի դրանից MEN2A ունեցող մարդիկ հաճախ ունենում են վահանագեղձի մեդուլյար քաղցկեղ։
MEN2B-ի դեպքում առկա է ընդամենը 1P` ֆեոքրոմոցիտոմա (pheochromocytoma)։
⚠️Բացի դրանից MEN2A-ի հետ համատեղվելու դեպքում կարող է զարգանալ վահանագեղձի մեդուլյար քաղցկեղ։
✅MEN2B-ն միանշանակ կապված է լորձաթաղանթյին նեվրոմաների հետ, որոնք ախտահարում են բերանի խոռոչն ու աղիները։
By Laura Asaturyan
12/09/2020
🔰Ներգանգային բարձր ճնշում և ուղեղի ճողվածք💀🧠
Ուղեղի ճողվածքը ներգանգային բարձր ճնշման հետևանքով ուղեղանյութի դուրս գալն է կարծրենու սահմաններից (մանգաղից (falx), վրանից (tentorium)) կամ գանգի անցքերից։
✅Նորմայում ներգանգային ճնշման (ՆԳՃ) հաստատուն մակարդակը ապահովվում է ուղեղ-ողնուղեղային հեղուկի արտադրման և հետներծծման միջոցով։ Այս հավասարակշռության խախտման պարագայում դիտվում է ՆԳՃ-ի բարձրացում։
⚠️ՆԳՃ-ի բարձրացման պատճառները բազմազան են։ Տարբերում ենք տեղային՝ արյունահոսություն, տեղային այտուց, ուռուցք, թարախակույտ և այլն, և գեներալիզացված պատճառներ՝ ցիտոգեն այտուց (նեյրոններում Na-ի և ջրի կուտակման հետևանք), վազոգեն այտուց (արտաբջջային տարածությունում Na-ի և ջրի կուտակման հետևանք ), իշեմիկ ինսուլտ, մենինգիտ և այլն։
Ըստ անատոմիական տեղակայման տարբերում ենք
1️⃣ Տրանստենտորիալ/կարթային (uncal): Կարթը քունքային բլթի միջային խորը հատվածն է։ Ճողվածքը կարող է հանգեցնել գանգուղեղային երրորդ՝ ակնաշարժ նյարդի ճնշման: Քանի որ նյարդը պատասխանատու է ակնագնդի շարժումների համար, ապա կդիտվի աչքի շարժման խանգարումներ։ Բացի այդ, ակնաշարժ նյարդը պարունակում է պարասիմպաթիկ նյարդաթելեր, որոնք նյարդավորում են բիբը նեղացնող մկանը, հետևաբար բբի լայնացումը այս պարագայում նույնպես հատկանշական է։ Ճնշվելուց անմասն չի մնում հետին ուղեղային զարկերակը, որը կարող է հանգեցնել ծոծրակային բլթի իշեմիկ վնասման, ինչն էլ իր հերթին կառաջացնի հոմոնիմ հեմիանօպսիա (ձախ տեսողական նյարդի վնասման պարագայում աջ տեսադաշտերի կորուստ՝ կենտրոնական հատվածի պահպանումով և հակառակը)։ Ճողվածքի պարագայում հնարավոր է հիմային զարկերակի ճյուղերից կամրջային զարկերակի վնասում, որը կհանգեցնի ուղեղաբնում արյունահոսության, որն ավելի հայտնի է որպես Duret-ի արյունահոսություն (հայտնաբերվում է աուտոպսիայով)։
Եթե աջ կիսագնդի վնասման հետևանքով առաջացել է կարթային ճողվածք, ապա այն ուղղակիորեն ճնշելու է աջ ուղեղաբունը, իսկ անուղղակիորեն՝ ձախը, որր հայտնի է Kernohan-ի կտրուճ անունով։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ ուղեղաբնի ձախ սեղմված հատվածը պարունակում է շարժողական նյարդաթելեր, որոնք ծագում են ձախ կիսագնդի կեղևից, բայց նյարդավորում են մարմնի աջ հատվածի մկանները։ Այսինքն ստացվում է, որ աջ կիսագնդի վնասման պարագայում կդիտվի նույն կողմի մկանային թուլություն, որը կոչվում է իփսիլատերալ հեմիպարեզ: Բնականաբար նույնը կդիտվի ձախի վնասման դեպքում։ Փաստորեն ունենք կեղծ տեղակայման ախտանշան (false localising sign), որը փոքր-ինչ բարդացնում է ախտորոշումը։
2️⃣Ենթամանգաղային (subfalcine, cingulate )։ ՈՒղեղանյութը անցնում է հակառակ կողմի կիսագունդ մանգաղի տակով։ Հնարավոր է առաջային ուղեղային զարկերակի վնասում։
3️⃣ Տոնզիլային ճողվածք (ուղեղիկի ստորին հատվածի)։ ՈՒղեղանյութը դուրս է գալիս ծոծրակային մեծ անցքով։ Այս ձևը խիստ վտանգավոր է, քանի որ հանգեցնում է երկարավուն ուղեղի շնչառական ու անոթային կենտրոնների ճնշման։
Բարձրացած ներգանգային ճնշման հաճախ հանդիպող ախտանիշներն են՝
• Գիտակցության կորուստ😑
• Տեղային նյարդաբանական նշաններ🥴
• Տեսողական պտկիկի այտուց 🤓
• Ճնշման բարձրացում🤯
• Բրադիկարդիա 😨
• Անկանոն շնչառություն 😫
🔍Ախտորոշում
o ՀՇ, ՄՌՇ☢️
Ուղեղի ճողվածքի կասկածի դեպքում, անգամ երբ կա ներգանգային ճնշման բարձրացում հակացուցված է գոտկային պունկցիան ! քանի որ ճնշման գրադիենտի տարբերության դեպքում հնարավոր է ուղեղանյութի տեղաշարժ, ճողվածքի մեծացում։
💉Բուժում
1) Պատճառի վերացում
2) Արտաքին փորոքային դրենաժի կիրառում (հեռացնում է ՈՒՈՀ-ը)
3) Դեկոմպրեսիոն կրանիոէկտոմիա
By Arina Aghajanyan
09/09/2020
✅Դեղեր, որ պետք է իմանալ💊
Անգիոտենզինային ընկալիչների պաշարիչներ
-սարտան-ով վերջացող դեղեր (օր.՝լոսարտան, վալսարտան, էպրոսարտան)
🔴Անգիոտենզին II-ը ՌԱԱՀ-ի էֆեկտոր սպիտակուց է։
🟠 Ուսումնասիրված է 4 տեսակի անգիոտենզինային ընկալիչներ (ԱՏ1, ԱՏ2, ԱՏ3, ԱՏ4)։
🟡 Անգիոտենզին II-ի հակահիպերտենզիվ ազդեցությունը պայմանավորված է ԱՏ2-ով, որը Gi կախյալ ընկալիչ է։ Դեղերը պաշարում են հիմնականում ԱՏ1 ընկալիչները, որոնք համակցված են Gq սպիակուցի հետ։
⚪️ ԱՏ1+անգիոտենզին II➡️Gq⬆️➡️ֆոսֆոլիպազ C⬆️➡️ Ի3Ֆ-ի և ԴԱԳ -ի⬆️➡️ Ca+⬆️➡️ անոթների կծկում
Դեղերը միանալով ընկալիչին բերում են անոթների հարթ մկանների թուլացման, ալդոստերոնի ձերբազատման ընկճման, անոթների ռեմոդելավորման կանխման։
✅ Կիրառման ցուցումներն են.
🔹 զարկերակային գերճնշում
🔹 սրտային անբավարարություն
🔹 քրոնիկ երիկամային անբավարարություն
🔹 դիաբետիկ նեֆրոպաթիա
‼️ Կողմնակի ազդեցություններն են.
🔹 հիպոտենզիա
🔹 դիսպեպտիկ երևույթներ
🔹 երիկամի ֆունկցիայի նվազում
🔹 հիպերկալիեմիա
💊💊 Դեղեր, որոնք պարունակում են ԱԸՊ- ներ.
🔹ко-сентор/ կո-սենտոր(լոզարտան)
🔹вамлосет/վամլոսետ (վալսարտան)
🔹тирегис-Д/տիրեգիս Դ(տելմիսարտան)
🔹диован/ դիովան (վալսարտան)
🔹вальсакор/վալսակոր (վալսարտան)
🔹лориста/լորիստա (լոզարտան)
🔹эдарби / էդարբի (ազիլսարտան)
by Narek Shalunc
06/09/2020
💉💊
✅Դեղեր, որ պետք է իմանալ💊
Անդրոգենային ընկալիչների ինհիբիտորները/անտագոնիստները դեղորայքային խումբ են, որոնք թույլ չեն տալիս, որ անդրոգենները, ինպիսիք են տեստոստերոը և դիհիդրոտեստոստերոնը, ակտիվացնեն իրենց ընկալիչները, այդպիսով խոչընդոտելով կենսաբանական էֆեկտների զարգացմանը❌։ Այս խմբին են պատկանում ֆլյուտամիդը և սպիրոնոլակտոնը։
🔷Ֆլյուտամիդը անդրոգենային ընկալիչների ոչ ստերոիդային, մրցակցային անտագոնիստ է, որն ընկճում է ստերոիդային ընկալիչների տեղափոխումը դեպի կորիզ։ Այն օգտագործվում է շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար, քանի որ քաղցկեղային բջիջներին անհրաժեշտ է անդրոգեն՝ գոյատևելու համար։ Հիմնական կողմնակի էֆեկտներն են ջերմահորդանքները, գինեկոմաստիան, կրծքագեղձերի ցավը և սեռական դիսֆունկցիան։ Այլ կողմնակի էֆեկտներից են դիարեան, սրտխառնոցը և փսխումները։
🔶Սպիրոնոլակտոնը անդրոգենային ընկալիչների ստերոիդային անտագոնիստ է։ Հիմնականում օգտագործվում է որպես միզամուղ՝ սրտի, լյարդի կամ երիկամների հիվանդությունների պատճառով օրգանիզմում հեղուկի կուտակումը նվազեցնելու համար։ Այն կարող է օգտագործվել նաև հիրսուտիզմի, պոլիկիոտոզ ձվարանների համախտանիշի (կանանց մոտ) և անդրոգեն մազաթափության (տղամարդկանց մոտ) բուժման համար։ Հիմնական կողմնակի էֆեկտն է հաճախակի միզարձակումը։ Այլ կողմնակի էֆեկտներից են էլեկտրոլիտային դիսբալանսը, գինեկոմաստիան և ֆեմինիզացիան՝ տղամարդկանց մոտ, ամենորեան՝ կանանց մոտ❗️
by Sophie Soghomonyan
04/09/2020
✅Դեղեր, որ պետք է իմանալ💉💊
Օստեոպորոզի ֆարմակալոգիական բուժումը
Օստեոպորոզը ախտաբանական վիճակ է, որի ժամանակ նվազում է ոսկրերի ամրությունը` բարձրացնելով դրանց կոտրվելու հավանականությունը:
📌⚖️ Օստեոպորոզի հիմնական պատճառը ոսկրագոյացման և ռեզորբցիայի միջև հավասարակշռության խախտումն է, երբ
🔻Գերակշռում է ոսկրերի ռեզորբցիան, որն իրականացվում է օստեոկլաստների կողմից և/կամ
🔻Նվազում է ոսկրագոյացումը, որն իրականացվում է օստեոբլաստների կողմից
Ոսկրի ռեմոդելավորման պրոցեսը կարգավորվում է 2 հորմոններով`
🟩Պարատ հորմոն- արտադրվում է հարվահանագեղձի կողմից, որն ապահովում է ոսկրերի ռեզորբցիան
🟩Կալցիտոնին- արտադրվում է վահանաձև գեղձի կողմից, նվազեցնում է ռեզորբցիան
Այդ իսկ պատճառով կալցիտոնինը կարող է կիրառվել օստեոպորոզի բուժման պրակտիկայում, որպես հորմոնալ մոդուլյատոր
Կալցիտոնինը
🟠 Ուղղակիորեն ընկճում է օստեոկլաստների ակտիվությունը` նվազեցնելով ոսկրերի ռեզորբցիան
🟠Ակտիվացնում է օստեոբլաստներին` խթանելով ոսկրագոյացումը
🟠Մեծացնելով երիկամներով կալցիումի և ֆոսֆատների էքսկրեցիան` նվազեցնում է պլազմայում դրանց կոնցենտրացիան:
Տարբերում ենք կալցիտոնինի 2 տեսակ` մարդու սինթետիկ կալցիտոնին և սաղմոնի սինթետիկ կալցիտոնին:
Պայմանավորված կիսակյանքի երկար տևողությամբ և ազդեցության առավել մեծ ուժով` սաղմոնի սինթետիկ կալցիտոնինի (սալկատոնին) օգտագործումն առավել ադրյունավետ է:
Կալցիտոնինը ցուցված է հետդաշտանադադարային (պոստմենոպաուզալ) և կորտիկոստերոիդ ինդուկցված օստեոպորոզի դեպքում ներարկումների և ներքթային եղանակներով:
By Nare Poghosyan
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Կորյունի փող. , 2 շենք
Yerevan
0025
Alerts
Be the first to know and let us send you an email when CINCO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.