Anush Kitchen

Anush Kitchen

Share

Համեղ խոհանոց Անուշի հետ ❤️❤️❤️

18/04/2026

Ժենգյալով հացի այս տարբերակը սովորել եմ կապանցի ընկերուհուցս… ու ասեմ՝ սա էն տարբերակն է, որ մեկ անգամ փորձելուց հետո միշտ սրան եք վերադառնալու 😍🌿
Կանաչիների հենց այս համադրությունը տալիս է էն յուրահատուկ, հագեցնող համը, որից ուղղակի հնարավոր չի կշտանալ 🤤

Բաղադրիչներ
Խմորի համար
• մածուն 400 գ
• գոլ ջուր 400 մլ
• սոդա 1 թ.գ.
• աղ 1 թ.գ.
• ձեթ 3 ճ.գ.
• ալյուր ~1,5 կգ, այնքան, որ ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր։
Թողնել հանգստանա 30 րոպե, բաժանել գնդերի (60֊70 գրամանոց)։

Միջուկի համար`
• կնձմնձուկ 4 կապ
• ճռճռուկ 3 կապ
• թրթնջուկ 1֊2 կապ
• կանաչ սոխ 1 կապ (եթե խազազ չեք գտնի)
• եղինջ 1 կապ
• սպանախ 2 կապ (ըստ ճաշակի)
• աղ
• սև և կարմիր պղպեղներ
• չորացրած սամիթ
• ձեթ
Թխել երկու կողմից, մատուցել կարագով։
Բարի ախորժակ 🥰❤️

#ժենգյալով

Առավոտ լուսո (weekend). Անուշ Հովհաննիսյան 05/04/2026

Հրավիրված էի Հանրային Հեռուստատեսություն Զատիկի համար գեղեցիկ ձևավորում անելու։ Իհարկե շա՜տ լարված եմ, մի պահ ուզում էի փախչեի նկարահանման ստուդիայից, բայց հետո ինձ հավաքեցի մի՜ քիչ 🥰
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ 🌸🥰🌿

Առավոտ լուսո (weekend). Անուշ Հովհաննիսյան Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

05/04/2026

Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի... 🩷🌿🕊

#զատիկ

05/04/2026

Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի... 🩷🌿🕊

04/04/2026

Շքեղ գաթաներից թխելու եմ Գառնու գաթա ընկույզով և չրերով։ Վայելեք ❤️🥰

Բաղադրիչներ
Խմորի համար
• խմորիչ 1 թ.գ.
• ալյուր 800 գ ± 100 գ
• շաքարավազ 1 բաժակ
• պտղունց աղ
• 3 ձու
• կարագ 150 գ
• գոլ կաթ 1 բաժակ
• ձեթ (ձեռքերին չկպչելու համար)
Ալյուրի կեսը, շաքարավազը, խմորիչն ու աղը խառնել, ավելացնել ձուն, տաք կաթը, խառնել, ավելացնել կարագն ու մնացած ալյուրը։ Հունցել ձեռքերին չկպչող խմոր, ձեթով պատել ամանը և խմորը, ծածկել, թողնել հանգստանա 2֊3 ժամ։ Բաժանել երկու մեծ և մեկ փոքր մասի (զարդանախշի համար)։
Թխել 175°֊ում 25֊30 րոպե։

Խորիզի համար`
• կարագ 150 գ
• ալյուր 200 գչ
• շաքարավազ 250 գ
• ընկույզ, մանրացված
• չրեր, կտրատած
• վանիլին
Բոլորը միասին խառնել, լավ տրորել ամանի մեջ։

#գաթա

Want your business to be the top-listed Home Improvement Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00