Davit Yeremyan
Founder/General Director, Chairman of the Yeremyan Projects Group Management Board
09/05/2026
Մայիսյան մեր հաղթանակներն ուժ և առաջընթացի կամք են փոխանցում մեզ։
Շնորհավոր Մայիսի 9
01/05/2026
Աշխատանքը սկսվում է երազանքից... Սա է մեր 20 տարվա կարգախոսը։
Շնորհակալ եմ իմ թիմին` 2600֊ից ավելի նվիրյալ մարդկանց, որ ամեն օր ստեղծում են արժեք և բարիք։
Շնորհավոր Մայիսի 1
Աշխատանքը սկսվում է երազանքից․ 2600 աշխատակցի պատմություն Աշխատանքը սկսվում է երազանքից․ 2600 աշխատակցի պատմություն
24/04/2026
Հավերժ խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին…
17/04/2026
Միջազգային հեղինակավոր WhereToEat մրցանակաբաշխության արդյունքներով Հայաստանի լավագույն ռեստորան է ճանաչվել Երեմյան ընկերությունների խմբի Ռենոմե ռեստորանը՝ եզակի Հայաստանում և աշխարհում՝ որպես հայկական բարձր հեղինակային խոհանոց։ Տարբեր երկրների միջազգային հազարավոր ռեստորանների շրջանում Ռենոմեն ընդգրկված է նաև լավագույն 3 տասնյակում։
Renommée
Ռենոմե ռեստորանը՝ միջազգային հեղինակավոր ցանկում․ WhereToEat-ը հանձնել է մրցանակները Ապրիլի 14-ին կայացել է միջազգային WhereToEat մրցանակաբաշխությունը, որի արդյունքներով Հայաստանի լավագույն ռեստորան է ճանաչվել Երեմյան ընկերությունների խմբի Ռենոմե...
07/04/2026
Սիրելի մայրեր, դուստրեր և կանայք, շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը։
Ապրիլի 7-ը ևս մեկ անգամ ընդգծում է ձեր լույսն ու գեղեցկությունը։
04/04/2026
Շնորհավոր Սուրբ Զատիկ
08/03/2026
Սիրելի կանայք և աղջիկներ,
Շնորհավոր ձեր տոնը։ Եղեք ուժեղ, նպատակասլաց և առողջ։ Դուք աշխարհը դարձնում եք գեղեցիկ ու իմաստալից։
Մեր ստեղծագործ, տաղանդավոր և պրոֆեսիոնալ խոհարարները Երեմյան ընկերությունների խմբի գործունեության առանցքային դեմքերն են։ Մեր այս առաջին խոհարարական ներցանցային մրցույթով ևս մեկ անգամ բացահայտեցինք նրանց տաղանդն ու մասնագիտական նվիրվածությունը։
Շնորհակալություն, սիրելի խոհարարներ։
27/02/2026
Միջազգային Where To Eat 2026 մրցանակաբաշխության արդյունքներով՝ հաղթող է ճանաչվել Երեմյան ընկերությունների խմբի Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցով եզակի ռեստորանը։
Ռենոմեն հյուրընկալության ոլորտում մեր գործունեության բարձրակետն է և այցեքարտ՝ աշխարհի գաստրոքարտեզին։
Ռենոմե ռեստորանը ճանաչվել է լավագույնը Where To Eat միջազգային մրցույթում Միջազգային Where To Eat 2026 մրցանակաբաշխության արդյունքները հայտնի են։ Երեմյան ընկերությունների խմբի Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցով եզակի Ռենոմե ռեստորանը...
11/02/2026
Այս տարի Երեմյան ընկերությունների խումբը նշում է իր հիմնադրման 20-ամյակը։
Հոբելյանական տարին մեկնարկեցինք մամուլի ասուլիսով, ամփոփեցինք ընկերությունների խմբի գործունեությունը, հաջողություններն ու գրանցած արդյունքները՝ 20 տարում 27 բիզնես ուղղություն, 18 ռեստորան՝ 13 հայեցակարգով, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա, 2 գյուղատնտեսական համալիր, կաթնամթերքի ժամանակակից գործարան, պահածոների վերամշակման գործարան, քեյթրինգային, ճաշարանային, առաքման ծառայություններ, Գինեսի ռեկորդներ, գյուտեր, բազմաթիվ այլ ծրագրեր և, իհարկե, մեր մեծ թիմը՝ 2600-ից ավելի աշխատակիցներով։
28/01/2026
Շնորհավոր տոնդ, հայ զինվոր և հայոց բանակ,
Փառք և պատիվ հայրենիքի բոլոր պաշտպաններին🇦🇲
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the public figure
Telephone
Website
Address
8 Teryan Street
Yerevan
0010