SSEDE LAB NGO
Sustainable Social-economic Development and Education LAB.
22/06/2026
📣 Սիրով հրավիրում ենք մասնակցելու Թալին համայնքում կայանալիք կանանց ձեռագործ աշխատանքների և ստեղծարար նախաձեռնությունների փառատոնին։
Փառատոնի նպատակն է մեկ հարթակում համախմբել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և տեղացի կանանց՝ խթանելով նրանց միջև փոխճանաչումը, համագործակցությունը և համայնքային կապերի ամրապնդումը։
Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա կանանց ներկայացնել իրենց ձեռագործ աշխատանքները, ստեղծագործական արտադրանքը, կիսվել փորձով, ձեռք բերել նոր ծանոթություններ և նպաստել իրենց սոցիալական ու տնտեսական ակտիվության զարգացմանը։
💡 Եթե Դուք՝
✅ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կին եք և զբաղվում եք ձեռագործ աշխատանքներով կամ ունեք սեփական փոքր արտադրանք/գործունեություն,
կամ
✅ Թալին համայնքի տեղացի կին եք և ցանկանում եք ներկայացնել Ձեր ձեռագործ կամ ստեղծագործական աշխատանքները,
ապա սիրով հրավիրում ենք միանալ փառատոնին և դառնալ դրա մասնակիցը։
Մասնակցության միջոցով մենք միասին կստեղծենք ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուր կին հնարավորություն կունենա ներկայացնելու իր հմտությունները, արժևորելու իր աշխատանքը և ձևավորելու նոր համագործակցություններ։
📍 Փառատոնը տեղի կունենա Թալին քաղաքում։
📅 Միջոցառման օրվա և անցկացման վայրի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։
📞 Եթե ցանկանում եք ձեր ձեռագործ աշխատանքներով մասնակցել փառատոնին, կարող եք զանգահարել 095 005 754 կամ 041 477 144 հեռախոսահամարներին կամ գրել մեզ։
«Սույն նախաձեռնությունն իրականացվում է ABCD Ինովացիոն Կենտրոնի կողմից՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ»։ ABCD Innovation Center
10/06/2026
ԳՐԱՆՑՎԻ’Ր ՈՒ #ՑԱՏԿ ԿԱՏԱՐԻ’Ր ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
Եթե ապրում ես Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի կամ Սյունիքի մարզում և ցանկանում ես զարգացնել քո հմտություններն ու գտնել քեզ համապատասխան աշխատանք, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է
AGFUND կողմից ֆինանսավորվող և UNFPA Armenia-ի ու Իննոբիզ-ի գործընկերությամբ իրականացվող #ՑԱՏԿ ծրագիրն աջակցում է կանանց և աղջիկներին՝ բացահայտելու իրենց ուժեղ կողմերը:
Ի՞նչ կտա քեզ այս ծրագիրը.
աշխատաշուկայում կողմնորոշվելու գործնական հմտություններ,
անհատական մենթորություն և խորհրդատվություն,
մասնագիտական վերապատրաստում՝ քո մարզում պահանջված ոլորտներում,
կապ գործատուների և ոլորտի մասնագետների հետ,
մասնակցություն աշխատանքի տոնավաճառներին։
Ո՞վ կարող է մասնակցել.
Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի և Սյունիքի մարզերում բնակվող 19–40 տարեկան կանայք և աղջիկները, ովքեր`
այս պահին զբաղվածություն չունեն կամ ուզում են անցնել մասնագիտական աշխատանքի
ընտանիքի միակ խնամակալն են
հանդիսանում են տեղահանված անձ
ունեն հաշմանդամություն կամ խնամում են երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց կամ տարեցների։
Դիմի՛ր հիմա և #ՑԱՏԿ կատարի՛ր դեպի աշխատաշուկա։ https://forms.gle/LfQ7aUS4SKAdW39v9
Սույն հրապարակումն իրականացվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից իրականացվող «ՑԱՏԿ. առաջընթացի և տնտեսական կայունության կրթական ծրագիր կանանց համար» ծրագրի շրջանակներում՝ «Իննոբիզ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իննոբիզ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի AGFUND-ի և ՄԱԲՀ-ի տեսակետները:
#ցատկ #կանանցտնտեսականհզորացում կրթությունեվաշխատանք տնտեսականկայունություն womenempowerment LeaveNoOneBehind
02/06/2026
01/06/2026
Շտապեք
Վերջնաժամկետին մնացել է ընդամենը մեկ շաբաթ!
27/05/2026
📢 Սիրով տեղեկացնում ենք, որ շուտով մեր կազմակերպությունում կմեկնարկեն նոր և հետաքրքիր աշխատարաններ՝
📸 Լուսանկարչության ակումբ
🇬🇧 Անգլերենի ակումբ
Ակումբները վարելու է «Խաղաղության կորպուս»-ի կամավոր Ռայլի Վուդսը, ով միացել է մեր թիմին և առաջիկա ժամանակահատվածում իր կամավորական գործունեությունն է իրականացնելու մեր համայնքում և կազմակերպությունում։
Ակումբների շրջանակում մասնակիցները հնարավորություն կունենան՝
✨ զարգացնելու իրենց ստեղծագործական և հաղորդակցման հմտությունները,
✨ ձեռք բերելու նոր գիտելիքներ և փորձ,
✨ մասնակցելու հետաքրքիր հանդիպումների, գործնական աշխատանքների և նախաձեռնությունների։
📸 Եթե ցանկանում եք գրանցվել Լուսանկարչության ակումբին, անցեք հետևյալ հղումով՝
🔗https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeGAgiM_QTxwU5kKt5LJO9GeD0rFmJugKvvuQuGZmazIEauWg/viewform?usp=publish-editor
🇬🇧 Եթե ցանկանում եք գրանցվել Անգլերենի ակումբին, անցեք հետևյալ հղումով՝
🔗 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScVIoC9V3rcUdqSnN8SZVCSBKIm8ml-mo02528uurBrcnj6og/viewform?usp=publish-editor
Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրված երիտասարդներին և երեխաներին 💙
26/05/2026
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր կազմակերպությունը ևս ստացել է վերոնշյալ ենթադրամաշնորհը «ԿԱՆՔ» ծրագրի շրջանակներում:
Քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանն ուղղված մեր աշխատանքները շարունակվում են՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը և համախմբելով թե՛ համայնքահեն նորաստեղծ, թե՛ փորձառու կազմակերպություններին։ Ուժեղ և ներառական քաղաքացիական հասարակությունը կարևոր դեր ունի ժողովրդավարության զարգացման գործընթացներում՝ բարձրաձայնելով մարդկանց կարիքները, նպաստելով մասնակցային կառավարմանը և հավասարաչափ զարգացմանը։
Ուրախ ենք հայտնել, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» ( #ԿԱՆՔ) ծրագրի ենթադրամաշնորհառու 36 կազմակերպություններն արդեն ընտրված են և մեկնարկում են նոր ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում։
«ԿԱՆՔ» ծրագիրը նպատակ ունի նպաստելու Հայաստանում քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանը՝ ուժեղացնելով կազմակերպությունների կարողությունները, նպաստելով ֆինանսական կայունության և կանխատեսելիության ամրապնդմանը, խթանելով մասնակցությունը քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներում։
People in Need-ի ենթադրամաշնորհառու 21 ՔՀԿ-ներն են՝
✅ «Ռեստարտ Վանաձոր» ՀԿ
✅ «Ռեստարտ Գավառ» ՀԿ
✅ «Լոռու տարածաշրջային զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ
✅ «Հաբ Արցախ» ՀԿ
✅ «Պանդո» ՀԿ
✅ «Հավասար» կրթական հիմնադրամ
✅ «Վայքի երիտասարդական ակումբ» ՀԿ
✅ «Ցիտադել» իրավապաշտպան ՀԿ
✅ «Դու Էլ» սոցիալ-կրթական ՀԿ
✅ «Լուսե վերականգնողական կենտրոն» հիմնադրամ
✅ «Յունայթեդ Էվերգրինս» ՀԿ
✅ Զենիթ ակադեմիա կրթական հիմնադրամ
✅ «Մաքուր» բնապահպանական ՀԿ
✅ «Սյունիք տարածաշրջային զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ
✅ «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացման և կրթության լաբորատորիա» ՀԿ
✅ «Արագած հովիտ ՏԱԽ» ՀԿ
✅ Տավուշ բարեգործական հիմնադրամ
✅ «Մեղվաբուծության զարգացման և ուսուցման կենտրոն» ՀԿ
✅ «Տարածաշրջանային կայուն զարգացում» ՀԿ
✅ «Տաշիր Պլյուս ՏԱԽ» ՀԿ
Միաժամանակ նշենք, որ «ԿԱՆՔ» ծրագրի շրջանակում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից դրամաշնորհ են ստացել ևս 15 կազմակերպություն։ Ավելին՝ https://www.facebook.com/photo/?fbid=957371927299467&set=a.141145072255494
Ծրագիրն իրականացվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցությամբ։
European Union in Armenia
Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation /Բուն TV
21/05/2026
📣 «Իմփաքթ» ծրագրի շրջանակներում հայտարարվում է համայնքային գաղափարների մրցույթ
“Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն ԼԱԲ” ՀԿ-ն «Իմփաքթ» ծրագրի շրջանակներում հայտարարում է համայնքային փոքր-նախաձեռնությունների մրցույթ Թալին խոշորացված համայնքի երիտասարդների համար։
Եթե ունեք գաղափար, որը կարող է դրական փոփոխություն բերել ձեր համայնքում, ապա սա հենց ձեր հնարավորությունն է։
Մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդական թիմերին՝ իրականացնելու փոքր համայնքային նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն համայնքի որևէ խնդրի լուծմանը, միջավայրի բարելավմանը, կրթական, սոցիալական, մշակութային կամ այլ օգտակար փոփոխությունների իրականացմանը։
Ո՞վ կարող է մասնակցել
✅ Թալին խոշորացված համայնքի 15-18 տարեկան երիտասարդները
✅ Մասնակցությունը միայն թիմային ձևաչափով է
✅ Յուրաքանչյուր թիմ պետք է կազմված լինի նվազագույնը 2 և առավելագույնը 5 անդամից
✅ Հայտը ներկայացվում է թիմի առաջնորդի կողմից
Ի՞նչ ծրագրեր կարող են ներկայացվել
Կարող եք առաջարկել ցանկացած համայնքային գաղափար, որը՝
🔹 օգտակար կլինի համայնքի համար
🔹 կլուծի որևէ խնդիր կամ կարձագանքի համայնքի կարիքին
🔹 կունենա դրական ազդեցություն համայնքային կյանքի վրա
🔹 իրատեսական կլինի սահմանված բյուջեի շրջանակում
Համագործակցությունը ՏԻՄ—ի հետ կդիտվի որպես առավելություն
Օրինակ՝
▫️ կրթական նախաձեռնություններ
▫️ բնապահպանական ակցիաներ
▫️ համայնքային բարեկարգման գաղափարներ
▫️ մշակութային կամ երիտասարդական միջոցառումներ
▫️ իրազեկման արշավներ
Ֆինանսավորում
Ընտրված մինչև 3 լավագույն գաղափարներ կստանան ֆինանսավորում՝ իրենց ծրագրերն իրականացնելու համար։
💰 Յուրաքանչյուր ծրագրի առավելագույն բյուջեն՝ մինչև 50,000 ՀՀ դրամ։
Հայտերի գնահատման հիմնական չափանիշները
📌 Գաղափարի օգտակարությունն ու համայնքային ազդեցությունը
📌 Խնդրի կամ կարիքի արդիականությունը
📌 Գաղափարի իրատեսականությունը
📌 Թիմային ներգրավվածությունը
📌 Ստեղծարար և նախաձեռնողական մոտեցումը
Հայտադիմումի մեջ անհրաժեշտ է ներառել
▪️ ծրագրի անվանում
▪️ համայնքային խնդրի նկարագրություն
▪️ առաջարկվող լուծումը
▪️ ակնկալվող արդյունքները
▪️ գործողությունների համառոտ պլանը
▪️ բյուջեն
📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ Հունիսի 30
🔎 Մասնակցության հղումը՝ https://docs.google.com/forms/d/1UbZAzgmgRacL-YleSLEoBzVvgAvWdBj0WV1Wy_DdtMk/viewform?edit_requested=true
21/05/2026
📣 «Իմփաքթ» ծրագրի շրջանակներում հայտարարվում է համայնքային գաղափարների մրցույթ
"Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն ԼԱԲ" ՀԿ-ն «Իմփաքթ» ծրագրի շրջանակներում հայտարարում է համայնքային փոքր-նախաձեռնությունների մրցույթ Թալին խոշորացված համայնքի երիտասարդների համար։
Եթե ունեք գաղափար, որը կարող է դրական փոփոխություն բերել ձեր համայնքում, ապա սա հենց ձեր հնարավորությունն է։
Մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդական թիմերին՝ իրականացնելու փոքր համայնքային նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն համայնքի որևէ խնդրի լուծմանը, միջավայրի բարելավմանը, կրթական, սոցիալական, մշակութային կամ այլ օգտակար փոփոխությունների իրականացմանը։
Ո՞վ կարող է մասնակցել
✅ Թալին խոշորացված համայնքի 15-18 տարեկան երիտասարդները
✅ Մասնակցությունը միայն թիմային ձևաչափով է
✅ Յուրաքանչյուր թիմ պետք է կազմված լինի նվազագույնը 2 և առավելագույնը 5 անդամից
✅ Հայտը ներկայացվում է թիմի առաջնորդի կողմից
Ի՞նչ ծրագրեր կարող են ներկայացվել
Կարող եք առաջարկել ցանկացած համայնքային գաղափար, որը՝
🔹 օգտակար կլինի համայնքի համար
🔹 կլուծի որևէ խնդիր կամ կարձագանքի համայնքի կարիքին
🔹 կունենա դրական ազդեցություն համայնքային կյանքի վրա
🔹 իրատեսական կլինի սահմանված բյուջեի շրջանակում
Համագործակցությունը ՏԻՄ—ի հետ կդիտվի որպես առավելություն
Օրինակ՝
▫️ կրթական նախաձեռնություններ
▫️ բնապահպանական ակցիաներ
▫️ համայնքային բարեկարգման գաղափարներ
▫️ մշակութային կամ երիտասարդական միջոցառումներ
▫️ իրազեկման արշավներ
Ֆինանսավորում
Ընտրված մինչև 3 լավագույն գաղափարներ կստանան ֆինանսավորում՝ իրենց ծրագրերն իրականացնելու համար։
💰 Յուրաքանչյուր ծրագրի առավելագույն բյուջեն՝ մինչև 50,000 ՀՀ դրամ։
Հայտերի գնահատման հիմնական չափանիշները
📌 Գաղափարի օգտակարությունն ու համայնքային ազդեցությունը
📌 Խնդրի կամ կարիքի արդիականությունը
📌 Գաղափարի իրատեսականությունը
📌 Թիմային ներգրավվածությունը
📌 Ստեղծարար և նախաձեռնողական մոտեցումը
Հայտադիմումի մեջ անհրաժեշտ է ներառել
▪️ ծրագրի անվանում
▪️ համայնքային խնդրի նկարագրություն
▪️ առաջարկվող լուծումը
▪️ ակնկալվող արդյունքները
▪️ գործողությունների համառոտ պլանը
▪️ բյուջեն
📅 Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ Հունիսի 30
🔎 Մասնակցության հղումը՝ https://docs.google.com/forms/d/1UbZAzgmgRacL-YleSLEoBzVvgAvWdBj0WV1Wy_DdtMk/viewform?edit_requested=true
15/05/2026
📌Թալին համայնքի սիրելի՛ երիտասարդներ,
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Երիտասարդների ձայնը հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում, հրավիրում է 18-ից 35 տարեկան երիտասարդներին մասնակցելու ընտրական իրավունքի վերաբերյալ իրազեկման հանդիպմանը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
📍Վայր՝ SSEDE Lab հկ՝ Խանջյան 9
🕦Ժամ՝ 15:30
⏳Տևողություն՝ 2-3 ժամ
Հանդիպման նպատակն է զարգացնել ընտրական համակարգերի և քվեարկության գործընթացների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ, ծանոթացնել ընտրողների իրավունքներին և պարտականություններին։
Գրանցման համար գրել անձնական նամակ📩
Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն հիմնադրամի» ֆինանսավորմամբ։
03/05/2026
🤩Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր կազմակերպությանն է միացել «Խաղաղության կորպուս»-ի կամավոր Ռայլի Վուդսը:
Նա իր կամավորական գործունեության շրջանակներում պլանավորում է մի շարք ծրագրեր իրականացնել:
📌Հետևեք մեր էջին նորությունները բաց չթողնելու համար
#կամավորություն
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
Talin
0501
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |